|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նախորդ տարի հարավկորեական Samsung ընկերությունը 1.05 միլիարդ դոլար պետք է վճարել ամերիկյան Apple-ին՝ արտոնագրային իրավունքները խախտելու համար։ Սակայն ԱՄՆ Կալիֆոռնիայի դատարանը գրեթե կիսով չափ` 450 միլիոն դոլարով նվազեցրել է տուգանքի չափը:
Այժմ Samsung-ն Apple-ին պետք է վճարի 598 միլիոն դոլար: Դատարանը սա բացատրել է նրանով, որ նախկինում հայցվոր կողմը վնասի վերաբերյալ ոչ ճիշտ փաստաթղթեր է ներկայացրած եղել:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Apple-ը փորձում էր ապացուցել, որ Samsung-ը պատճենել է iPhone-ի և iPad-ի դիզայնը Galaxy S2 սմարթֆոնն ու Galaxy Tab պլանշետն արտադրելիս, և պահանջել է 2.5 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Աղբյուր` AP