|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այս տարի Հայաստանի Հանրապետությունն, ըստ ամենայնի, կունենա 7 տոկոս տնտեսական աճ, «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա չափազանց կարևոր է և բավականին բարձր ցուցանիշ է Եվրասիական տնտեսական միության տարածքում և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում։ Իհարկե, հասկանալի է, որ մեր բազան շատ ցածր է, և 7 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որից մենք պետք է շատ երջանիկ զգանք մեզ», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այս տարի Հայաստանի շուկայում, առաջին երեք եռամսյակների տվյալներով, Կենտրոնական բանկն իրականացրել է շուրջ 433 միլիոն դոլարի գնում, այսինքն՝ ՀՀ շուկայում առաջին 9 ամիսների արդյունքներով 433 միլիոն դոլար հավելյալ արտարժութային միջոցներ են հայտնվել։