|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այդ հարյուր հազարավոր դժգոհ քաղաքացիներին չեք կարողանալու բերման ենթարկել՝ մեկին տանեք, տասն են գալու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Կառավարության շենքի դիմաց, ուր ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների հետ իրազեկման ակցիա էին իրականանում՝ կարմիր ներկ տանելով Փաշինյանի նստավայր և ձեռքերով «արյուն» դաջելով կառավարության դիմացի մայքի վրա։
«Կարծում եմ հետքը, որ մնացել է կառավարության շենքի դիմաց ավելի քան խոսուն է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին որոշ ակտիվիստների, իսկ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին նստեցրին ոստիկանական մեքենան, ապա ազատ արձակեցին։
Մանրամասն՝ տեսանյութում․