|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլիի:
Քաղաքական գործչի կողմնակիցները հավաքվել են Ազատության հրապարակում և հարակից տարածքում՝ պահանջելով ազատ արձակել նրան:
Ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրներից մեկը Սահակաշվիլին է: Ցույցին մասնակցել են Վրաստանի տարբեր շրջանների բնակիչներ: Հանրահավաքը տևել է մոտ չորս ժամ:
Քաղաքական գործիչները, արվեստագետներն ու լրագրողները, որոնք ելույթ են ունեցել հանրահավաքում, Սահակաշվիլիի հասցեին Վրաստանի իշխանությունների հնչեցրած մեղադրանքները որակել են որպես մտացածին և անհիմն:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան հանրահավաքի ժամանակ ասել է, որ «Սահակաշվիլին ժամանակակից և հաջողակ քաղաքական գործիչ է և արժանի չէ բանտարկության»: Նա ընթերցել է նախկին նախագահի ուղերձը, որում նա կոչ է անում ընդդիմությանը՝ միավորվել և հոկտեմբերի 30-ին՝ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել «Միացյալ ազգային շարժում»-ի թեկնածուների օգտին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանի իրավապահների կողմից հոկտեմբերի 1–ին։