|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոտ 800 հազար մարդ մասնակցել է Բրազիլիայում հունիսի 20-ին տեղի ունեցած բողոքի ցույցերին. հայտնում է France-Presse-ը:
Ամենազանգվածային բողոքի ակցիաներն անցել են Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ փողոց է դուրս եկել ավելի քան 300 հազար մարդ:
Ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Որոշ դեպքերում իրավապահ մարմինները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Բախումների հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ ցույցերը Բրազիլիայում շարունակվում են արդեն մոտ երկու շաբաթ: Ցուցարարները բողոքում են աղքատության, կոռուպցիայի և ամենաթողության դեմ: