Միասին կարող ենք
կարևոր
1570 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-13 21:50
Տարածաշրջան

Այսօր Իրանի ղեկավարությունը դուրս է եկել փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից․ Վարուժան Գեղամյան

Այսօր Իրանի ղեկավարությունը դուրս է եկել փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ 

«Այսօր Իրանի ղեկավարությունը դուրս է եկել փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից։

Տեսանյութում երևում է հարվածի պահը ու աներեր մնացող իրանցի պաշտոնյան։

Կեսօրին տվել էի իրանա-ամերիկյան պատերազմի ամփոփումը։

Կետերից մեկը սա էր. «Իրանական պետության և հանրության միասնականությունն ու դիմադրությունը ոչ միայն ապահովել են պետական համակարգի դժվար, բայց անխափան աշխատանքը, այլև փոխել են պատերազմական հաշվարկները ողջ տարածաշրջանում»։

Պաշտոնյաների այսօրվա երթը Թեհրանի փողոցներում ասվածի լավագույն օրինակներից է»։