|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Իրանը վրա բազմակողմանի ճնշումը շարունակվում է: Ու որքան այն խորանա, այդքան ակտիվանալու են տարիներով աճեցված ու քողարկված գործող թուրք-ադրբեջանական պանթյուրքական խմբերը, որոնք ներսից փորձելու են պառակտել ու քայքայել իրանական պետությունը»,-գրում է Պ.Գ.Թ, թույքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ուստի պատահական չէ, որ այս օրերին թուրքական վերլուծական ու համացանցային տիրույթում արդեն սկսել են ակտիվորեն քննարկել Իրանի տարածքում ապրող թյուրքախոսների իրավունքների հարցը:
Կից նկարում այդպիսի մի օրինակ է. քարտեզը ներկայացնում է իբր Իրանի տարածքում ապրող թյուրքերին ու վերջիններիս դրոշները: Այս քարտեզը հրապարակել է թուրք ադմիրալ Ջիհաթ Յայջըի գլխավորած կենտրոնը: Վերջինս համարվում է ամենաազդեցիկ մտածողներից մեկը, ով նաև Թուրքիայի ծովային ռազմավարության` «Կապույտ հայրենիքի» (Mavi Vatan) դոկտրինի հեղինակն է:
Իրանը ներսից պառակտելու առաջնայնությունը «հատկացվում է» Իրանի հյուսիս-արևմուտքում ապրող թյուրքախոսներին, որոնց Բաքուն ու Անկարան կոչում են «հարավային ադրբեջանցիներ»:
Սա նաև հակահայկական գործունեություն է»։