|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների ու Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի առավոտյան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առավոտյան»,-ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե հինգշաբթի օրը երբ է կայանալու Պուտինի, Ուիթքոֆի և Քուշների հանդիպումը։
Հիշեցնենք՝ չորեքշաբթի Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։ Բանակցություններից հետո Քուշները հայտարարել է, որ ինքն ու Ուիթքոֆը կմեկնեն Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի ղեկավարի հետ։