կարևոր
319 դիտում, 9 րոպե առաջ - 2026-11-10 23:10
Հասարակություն

Երևանում հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում

Երևանում հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Yerevan Place Hotel»-ում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից՝ 3 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, հրդեհն էլ գազից չի առաջացել, քանի որ գազի արտահոսք չի եղել։

Այս պահին ճշտվում է հրդեհի հետևանքով հասցված վնասի չափը։