կարևոր
793 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-10 10:10
Քաղաքական

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։

Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը նոր որոշեց հետողորմյա անել այդ որոշումը, իսկ սոցապնախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հետեւել են հանրային արձագանքին։

Բանն այն է, որ իշխանությունն արտահերթ ընտրություններին այլընտրանք չի տեսնում եւ կարծում է, որ վաղ թե ուշ պետք է դրանք կայանան: Իշխող թիմում քննարկել են այս հեռանկարը եւ որոշել, որ այսուհետ զերծ պիտի մնան հանրային դժգոհություն առաջացնող ցանկացած որոշումից, հակառակը՝ «պարտադիր բժշկական ապահովագրության» բնույթի նոր օպերացիաներ մտածեն, որ կարողանան արտահերթին սահմանադրական մեծամասնություն ստանալ եւ ընդունել ալիեւյան սահմանադրությունը։ Հնարավոր է ՔՊ-ն «իր վրա քաշի» «Ուժեղ Հայաստանի»՝ դեղերի մասին հայտնի օրինագիծը եւ առաջիկայում նման նախաձեռնությամբ հանդես գա։

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում: