կարևոր
367 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-09 20:10
Աշխարհ

Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Կանադայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ հակառուսական պատժամիջոցների ցանկում ավելացնելով 38 իրավաբանական և 24 ֆիզիկական անձի։ Այս մասին Փարիզում G7-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։

Այս սահմանափակումներն ուղղված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համակարգի այն օղակին, որը կապված է հրթիռների արտադրության հետ։

Ավելի վաղ Կանադայի իշխանությունները հակառուսական պատժամիջոցների ցանկում ներառել էին ավելի քան 3500 ֆիզիկական և իրավաբանական անձանց։