կարևոր
238 դիտում, 9 րոպե առաջ - 2026-11-09 19:57
Աշխարհ

ԻՀՊԿ-ն շարքից հանել է Հորմուզի նեղուցը հատել փորձող լցանավերի նավիգացիոն համակարգերը

ԻՀՊԿ-ն շարքից հանել է Հորմուզի նեղուցը հատել փորձող լցանավերի նավիգացիոն համակարգերը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում արգելափակել են առնվազն չորս նավթատար լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով։

Ինչպես հաղորդում է իրանական IRIB հեռուստաալիքը, լցանավերը փորձել են Հորմուզի նեղուցով անցել՝ շրջանցելով Թեհրանի արգելքը, սակայն ԻՀՊԿ ռազմածովային ուժերը շարքից հանել են լցանավերի նավիգացիոն համակարգերը։

Իրանը բազմիցս նախազգուշացրել է իր հետ չհամաձայնեցված ծովային ուղիներից օգտվելու վտանգի մասին։