|
Փոխարժեքներ
25 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.38 |
| EUR | ⚊ | € 426.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.3633 |
| GBP | ⚊ | £ 497.87 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հայտարարել են, որ ԱՄՆ-ը չի կարող Հորմուզի նեղուցը բացել նավարկության համար։
«ԱՄՆ-ը հասկանում է՝ Իրանի ենթակառուցվածքների դեմ սպառնալիքների իրականացման դեպքում բախվելու է լուրջ ռազմավարական հարվածների։
Հարվածների թիրախում կարող են հայտնվել ամերիկյան էներգետիկ հանգույցներն ու տարածաշրջանում ԱՄՆ-ի կենսական շահերը»,- հայտարարել է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին՝ ընդգծելով, որ Իրանում, այդ թվում՝ կառավարվող հրթիռների արտադրությունը շարունակվում է՝ չնայած հակառակորդի այն սխալ գնահատականներին, թե Իրանի սպառազինության պաշարները սահմանափակ են։