|
Փոխարժեքներ
06 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավարկության ներկայիս հյուսիսային և հարավային ուղիները միասնական կենտրոնական միջանցքով փոխարինելու ծրագիր։
Ինչպես հայտնում է «Fars» գործակալությունը, առաջարկվում է, որ սկզբնական փուլում նավերը կմտնեն հյուսիսային երթուղով՝ Իրանի ափի մոտով, իսկ դուրս կգան հարավային երթուղով՝ Օմանի ափի մոտով։ Անցումային շրջանից հետո նավարկության ամբողջ հոսքը կտեղափոխվի կենտրոնական միջանցք․ մուտքային երթևեկությունը կկառավարի Իրանը, իսկ ելքային հոսքը՝ Իրանը և Օմանը համատեղ»
Տարանցիկ վճարները կսահմանվեն ոչ թե բեռի արժեքի ֆիքսված տոկոսով, այլ մատուցվող ծառայությունների հիման վրա՝ ներառյալ ապահովագրությունը, վառելիքով լիցքավորումը և բնապահպանական ուղեկցումը։
Միաժամանակ հերքվել են այն տեղեկությունները, թե նախատեսվում է սահմանել բեռի արժեքի 3 կամ 7 տոկոս չափով սակագին։