|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ մասնակցություն ունենալ Հորմուզի նեղուցում ականազերծման աշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Օման կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի միկրոբլոգում։
«Մենք որոշել ենք համատեղ մեր գործընկերների հետ համագործակցել Հորմուզի նեղուցում ականազերծման ուղղությամբ՝ ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու և ազատ ու անարգել անցումը երաշխավորելու համար»,-մասնավորապես նշել է Մակրոնը։