կարևոր
523 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-20 23:53
Քաղաքական

Բաքվի բռնшպետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է․ իրանագետ

Բաքվի բռնшպետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է․ իրանագետ

Դուբլինում Բաքվի բարբարոսական վարչախմբի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության և անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը ողջունելու մասին։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Առաջին հայացքից ոչ շատ կարևոր թվացող այս հարցերն իրականում ունեն լուրջ նշանակություն Բաքվի բռնապետի համար՝ հաշվի առնելով այն, որ ի տարբերություն Հայաստանի, արհեստածին Ադրբեջանում քաղցրահամ ջրի խնդիրն այնքան արդիական է, որ վարչախումբը ստիպված սկսել է կառուցել Կասպիցի ջրի աղազերծման թանկարժեք գործարան՝ Բաքուն և Ապշերոնյան թերակղզին խմելու ջրով ապահովելու համար։

Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է, ուստի պատահական չէ, որ Դուբլինում քննարկման առարկա է դարձել նաև այս հարցը, որն, ի դեպ, անհրաժեշտ կամքի, ճշգրիտ ծրագրման և օգտագործման դեպքում, կարող է նաև լուրջ լծակ դառնալ մեր ձեռքում»,-նշել է նա։