կարևոր
715 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-20 20:48
Աշխարհ

Հուսիները սպառնացել են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին

Հուսիները սպառնացել են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հուսիները) սպառնացել է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Ջիդդայի նավահանգստին և թագավորության այլ նավահանգիստներին, եթե հարված հասցվի Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդայի նավահանգստին։

Հուսիների դեմ գործող արաբական կոալիցիան ավելի վաղ նախազգուշացրել էր Հոդեյդայի նավահանգստից տարհանվելու անհրաժեշտության մասին։

«Ջիդդայի նավահանգիստը և Կարմիր ծովի ափին գտնվող՝ Սաուդյան Արաբիայի վերահսկողության տակ գտնվող բոլոր նավահանգիստները կդառնան մեր ուժերի թիրախը, եթե հակառակորդն իրականացնի Հոդեյդայի նավահանգստին հարվածելու իր սպառնալիքները»,-ասվում է շարժման հաղորդագրության մեջ։