|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը փորձում է համոզել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հրաժարվել Իսրայելին ուղիղ հարված հասցնելու գաղափարից՝ ի պատասխան հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի սպանությանը։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։ Իրանցի գեներալները պնդում են, որ պետք է ուղիղ հարված հասցնել Թել Ավիվի և այլ քաղաքների բազաներին, Փեզեշքիանը կողմ է արտահայտվում Ադրբեջանում և Իրաքյան Քրդստանում հրեական պետության գաղտնի բազաների վրա հարձակմանը։
Նախագահը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա։