|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազան, որը համատեղ օգտագործում են քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը` SDF-ն (Թուրքիայում ճանաչված որպես ահաբեկչական կազմակերպություն) և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, երեկ հարձակման է ենթարկվել թուրքական անօդաչու թռչող սարքի կողմից:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ հարվածներ են հասցվել նաեւ Թել Թամար քաղաքի ռուսական բազայի տարածքում, ինչի հետեւանքով SDF-ի մեկ մարտիկ է զոհվել։ SDF-ի հետ առնչվող լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական ուժերը տարհանել են անձնակազմին Ալ-Համրա և Թել Թամար ռազմակայաններից թուրքական օդային հարվածից անմիջապես առաջ, սակայն ռմբակոծությունից հետո կրկին վերադարձել են: