|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Սիրիայի Համա նահանգի տարածքում. այս մասին հայտնում են իսրայելական և սիրիական լրատվամիջոցները. հայտնում է «ՌԵԳՆՈՒՄ»-ը։
Ըստ տարբեր աղբյուրների՝ օդային հարվածներ են իրականացվել սիրիական Մասյաֆ քաղաքի տարածքում:
Միևնույն ժամանակ, գործադրվել է սիրիական ՀՕՊ համակարգը: Սիրիական լրատվամիջոցները պնդում են, որ օդային հարձակումը հետ է մղվել:
Այս պահին հայտնի չէ, թե որն է իրականում եղել իրականացված ավիահարվածների նպատակը:
Հատկանշական է, որ Իսրայելը ձեռնպահ է մնում այս կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություններից: