Փոխարժեքներ
22 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Սիրիայի հարավում գտնվող Էս-Սուվեյդա շրջանում իրադարձությունների զարգացումն ահազանգ է դարձել նրանց, ովքեր մինչեւ վերջերս հավատում էին Դամասկոսում նոր քաղաքական իրողության հետ Իսրայելի պրագմատիկ մերձեցման հնարավորությանը:
«Ճգնաժամի կենտրոնում հայտնվել է ահմեդ աշ-շարաան՝ նախկին ջիհադական ճակատի առաջնորդը, որն այժմ ձգտում է չափավոր կառավարչի դերում հանդես գալ: Նրանք նշում են, որ կարծես թե աշ-շարաան ինչ - որ բանի է հասել՝ նրան հաջողվել է ստանալ արեւմտյան մի շարք վերլուծական կառույցների գաղտնի աջակցությունը, երկխոսության ուղիներ ստեղծել Թուրքիայի եւ Պարսից ծոցի պետությունների հետ, ինչպես նաեւ ազդանշաններ հաղորդել ընդհանուր հակառակորդի ՝ շիական Հեզբոլլահի դեմ պայքարում Իսրայելի հետ հնարավոր համակարգման մասին: Այնուամենայնիվ, դրուզյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները լուրջ հարված էին նրա հեղինակությանը եւ հենց «նոր Սիրիա» նախագծին», - նշում է Տարասովը:
Որոշ տվյալներ թույլ են տալիս ենթադրել՝ էս-Սուվեյդայում գործողությունն ուղղակիորեն չի արտոնվել Դամասկոսի կողմից, այլ հետեւանք է եղել դաշտային հրամանատարների չափազանց մեծ նախաձեռնության, որոնցից շատերը նախկինում արմատական ջիհադական խմբավորումների մեջ էին: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե դա այդպես է, վերահսկողության բացակայության փաստն ինքնին վկայում է նոր ռեժիմի կառուցվածքային լուրջ թույլ կողմերի մասին, շարունակում է Տարասովը:
Նա հիշեցրել է՝ Սիրիայի դրուզական համայնքը միշտ ասոցացվել է սիրիական պետության հետ եւ մասնակցել նրա պաշտպանությանը:
«Ընդ որում, այն աչքի է ընկնում ներքին ինքնավարության բարձր աստիճանով եւ արտաքին ճնշմանը ենթարկվելու դժկամությամբ: Այդ պատճառով դրուզյան շրջաններին բռնի վերահսկողություն պարտադրելու փորձը Սիրիայի նոր կառավարության համար կարող է ռազմավարական սխալ լինել՝ ոչ միայն հավանական զինված դիմադրության, այլեւ «հաշտարարի» կերպարի ոչնչացման պատճառով, որը նա ձգտում է մշակել», - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի