|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսրայելական օդուժը հարվածել է Սիրիայի Լաթաքիայի նահանգում գտնվող սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Syria TV-ին։
Վեց ավիահարվածի թիրախ է դարձել Սպիտակ նավահանգստի շրջակայքը և 110-րդ ռազմածովային բրիգադը, որտեղ ռազմանավեր և զենքի պահեստներ կան։ Հարվածների հետևանքով վիրավորներ են գրանցվել սիրիական բանակի զինծառայողների շրջանում։
Իսկ Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը Սուր շրջանի Մաարուբ քաղաքում թիրախավորել է մի մեքենա, որի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Նախորդ շաբաթվանից Իսրայելը սաստկացրել է հարձակումները Լիբանանի վրա այն բանից հետո, երբ պնդել է, որ իր հյուսիսային բնակավայրերից մեկը Լիբանանի կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել: «Հեզբոլլահ»-ն իր հերթին հերքել է իր մասնակցությունը հարձակմանը: