|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) հայտնում է, որ հոկտեմբերի 25-ի գիշերը իսրայելական ինքնաթիռը երկու հրթիռ է արձակել սիրիական բանակի և «նրա դաշնակիցների» դիրքերին (խոսքը «Հըզբոլլահ»-ի կամ այլ իրանամետ ուժերի մասին է) Սիրիայի հարավում գտնվող Ալ Բաաս քաղաքի և Ալ Կրում գյուղի ծայրամասերում՝ Կունեյտրայի նահանգում:
Հաղորդվել է վնասի մասին։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Իսրայելի իշխանությունները և Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը չեն մեկնաբանում այս հաղորդագրությունը։ Հատկանշական է, որ ո՛չ սիրիական պետական, ո՛չ էլ «Հըզբոլլահ»-ի լրատվամիջոցները նույնպես մեկնաբանություններ չեն տալիս:
Եթե տեղեկությունը հավաստի է, ապա խոսքը Իսրայելի բանակի կողմից Սիրիայի դիրքերի վրա հարձակման մասին է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում կայացած բանակցություններից հետո, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է իրավիճակը Սիրիայում:
Սոչիից վերադառնալուց հետո Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կառավարության նիստում մասնավորապես ասել է. «Մենք խոսել ենք Սիրիայի իրավիճակի մասին և եկել լավ ու կայուն պայմանավորվածությունների»: Իր հերթին, բանակցություններին ներկա՝ շինարարության նախարար Զեև Էլկինը NEWSru.co.il-ին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայի վերաբերյալ, իրոք, համաձայնություն է ձեռք բերվել: