|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Գազայի հատվածից Իսրայելի տարածք մեկ օրում երեք հրթիռ է արձակվել. հայտնում է Իսրայելի Պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: Բոլոր հրթիռները խոցվել են իսրայելական ՀՕՊ համակարգի կողմից:
Ի պատասխան՝ իսրայելական կործանիչները և ուղղաթիռները գրոհել են Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ» ռազմական կայանները:
«Ավելի վաղ Գազայի հատվածից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք: Ի պատասխան՝ Իսրայելի Պաշտպանության ուժերի ուղղաթիռներն ու կործանիրները հարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային հատվածի վրա: Գազայի հատվածում գործողությունների շրջանակում խոցվել է «ՀԱՄԱՍ»-ի ենթակառուցվածքները», - նշվում է հաղորդագրության մեջ։