|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լաթաքիայում գտնվող սիրիական օբյեկտներին, որոնց մոտ գտնվում է ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ «Հակառակորդը Միջերկրական ծովից Լաթաքիայի արևմուտքին հասցրել է ավիահրթիռային հարձակում՝ թիրախավորելով Լաթաքիայի առևտրային նավահանգստում գտնվող բեռնարկղերի հրապարակը», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զգալի նյութական վնաս է հասցվել։ Հարձակումը հետ մղելու համար զինվորականները կիրառել են սիրիական հակաօդային պաշտպանության համակարգեր:
Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայում գտնվող ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներին։