կարևոր
664 դիտում, 51 րոպե առաջ - 2026-09-09 11:41
Աշխարհ

Իրանը հարձակվել է Հորդանանի ավիաբազայի վրա

Իրանը հարձակվել է Հորդանանի ավիաբազայի վրա

Իրանը պատասխան հրթիռային հարված է հասցրել Հորդանանում գտնվող Մուվաֆաք Սալթի ավիաբազային, որտեղ ամերիկյան ուժեր են տեղակայված։

Հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից իրանական նավթատարների, այդ թվում՝ Խարկ կղզու (Իրանից նավթի արտահանման առանցքային կենտրոններից մեկն է) մոտ գտնվող նավի վրա իրականացրած հարվածներից հետո։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության համաձայն՝ ավիաբազայի վրա հարձակման թիրախներ են դարձել կործանիչների տեխնիկական սպասարկման և նախապատրաստման անգարները, ամերիկյան F-35, F-16 և F-15 ինքնաթիռների տեղակայման վայրերը, ինչպես նաև ավիացիոն փաքստոցները։ Իրանական աղբյուրները հայտնել են 25-40 բալիստիկ հրթիռներ արձակելու մասին։

Միևնույն ժամանակ Հորդանանն այլ տվյալներ է ներկայացնում։ Երկրի զինված ուժերը հայտնել են 20 բալիստիկ հրթիռ հայտնաբերելու մասին, որոնցից 18-ը որսացվել են ՀՕՊ համակարգերի կողմից, ևս երկուսն ընկել են չբնակեցված տարածքներում։ Ավելի քան 60 Patriot հրթիռների կիրառման և անմիջապես ավիաբազայում թիրախների ոչնչացման մասին հաղորդագրությունները դեռևս հաստատում չեն ստացել։