|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ամերիկյան ավելի քան 7 ռազմական օդանավեր, միմյանց փոխարինելով, հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայում` ռուսական Հմեյմիմ ավիաբազայի մոտակայքում: Այդ մասին հայտնում է Вести-ն:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Ռուսաստանին` ասելով, որ երկիրը պատրաստվի Սիրիային հասցվելիք հարվածին: Թրամփի նման որոշումը կապված է սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման հետ, որում ԱՄՆ-ը Ասադի ռեժիմին է մեղադրում:
Հավելենք նաև, որ այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը կոչ է արել Թրամփին` հրաժարվել այդ մտքից և սպասել քիմիական զենքի կիրառման մասին փաստող ավելի ծանրակշիռ ապացույցների: