կարևոր
352 դիտում, 56 րոպե առաջ - 2026-10-25 12:30
Հասարակություն

Ողբերգական վթարից ամուսինների մահվան և տուժած 5 երեխաների դեպքով հարուցվեց քրեական գործ. Armlur

Ողբերգական վթարից ամուսինների մահվան և տուժած 5 երեխաների դեպքով հարուցվեց քրեական գործ. Armlur

Հոկտեմբերի 24-ի երեկոյան Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։

Քիչ առաջ Armlur.am-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։