|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը:
Ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը:
Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունն ու դեպքի հանգամանքները: