|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքում: Գյուղի տներից մեկում հայտնաբերել են ամուսինների դիեր: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով տանը եղել է նաև անչափահաս երեխա, ում տեղափոխել են հիվանդանոց :
Yerkir.am -ի տեղեկություններով՝ երեխան եղել է 4 ամսական և, ցավոք, մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ մահացել է: Մեզ հետ զրույցում «Վաղարշապատի» ԲԿ-ից հաստատեցին այս լուրը:
Նախնական տեղեկություններով՝ ընտանիքի անդամները խեղդվել են շմոլ գազից:
Գյուղապետը մեզ հայտնեց, որ ընտանիքը մի քանի օր առաջ էր տեղափոխվել իրենց գյուղ և բնակվել են վարձով, այդ իսկ պատճառով մահացածների ինքնությունը դեռևս հայտնի չէ:
Այս պահին դեպքի վայրում են ոստիկաններն ու քննիչները: