|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սևանում հավանական դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա (դեպի ք.Վարդենիս) ջրափրկարարները և տեղի բնակիչները հայտնաբերել են ավելի վաղ խորտակված նավակ:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ ջրափրկարար-ջրասուզակները հայտնաբերել և ջրից դուրս են բերել նաև Դ. Վ.-ի և Ա. Թ.-ի դիերը:
Իրականացվում են նավակի դուրսբերման աշխատանքներ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ՏԿԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է, ձկնորսներից մեկը լողալով դուրս է եկել ջրից, իսկ 2-ը մնացել են ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: