|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտնաբերվել են ամիսներ առաջ Հալեպի հարավարևմտյան շրջանում գտնվող ալ Հըքմե դպրոցի մոտ զինյալ ահաբեկչական խմբավորումների հարձակումների ընթացքում անհետացած՝ սիրիական բանակի հայ զինծառայողներ Հարութ Գահգեճյանի և Ժանո Սեմերճյանի դիերը:
«Գանձասար»-ից տեղեկանում ենք, որ հայորդիների դիերը հայտնաբերվել են սիրիական բանակի կողմից ազատագրված ալ Հըքմե դպրոց մուտք գործելուց հետո:
Ժանո Սեմերճյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղոցում, իսկ Հարութ Գահգեճյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ Լատինաց եկեղեցում: