|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 18-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն հասարակական կազմակերպության անդամներին:
Քննարկվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին տեղյակ է պահել անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ ընդգծել, որ դրանք ամենօրյա են, բայց, ցավոք, ոչ այնքան արդյունավետ, որքան ցանկալի է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ-ում իրականացվող սոցիալական ծրագրերին, դրանց հասցեականությանը, ընդգծվել է հանրային վերահսկողության կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: