կարևոր
856 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-27 20:31
Հասարակություն

Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի

Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի

44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների հարազատները մեկ շաբաթ ժամանակ էին տվել կառավարությանը՝ իրենց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը նշել է, որ այսօր լրացել է իրենց տրամադրած ժամկետը, սակայն որևէ պատասխան չեն ստացել։

Ղուկասյանը աղբյուրի հետ զրույցում նշեց, որ այսօր ծնողների հետ քննարկում են ունեցել, խորհրդակցել են։

«Պատրաստվում ենք, բայց մինչ այդ այսօր ծնողներով հավաքվել ենք, մեր ընդհանուր խորհրդով որոշել ենք մեր հետագա անելիքները և պետք է գնանք ԱԱԾ։ Մեր նպատակը իշխանությունների դեմ որևէ բան անելը չէ, այլ մեր նպատակը մեր երեխեքի որոնման հարցն է, խողովակ գտնելը։ Եթե այսօր իշխանությունը գործ չի անում, մենք մեր խողովակը գտնենք, ու կարծես արդեն նշմարվում են այդ խողովակները»,- ասել է նա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։