|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ բժշկական կենտրոններից մեկը տեղափոխվելու ճանապարհին Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ա․-ն մահացել է։
Ոստիկաններին երեխայի տատիկը հայտնել է, որ երեխան ակնհայտ անվնաս վիճակում գնացել է իրենց տուն՝ իր միայնակ լինելու պատճառով հետը մնալու և ամանորը միասին նշելու համար, որից հետո լողանալու նպատակով մտել է իրենց լոգարան, սակայն շուրջ 30 րոպե լոգարանից դուրս չգալու պատճառով ինքը անհանգստացել և մտել է լոգարան, որտեղ մերկ վիճակում, բերանքսիվայր ընկած, անգիտակից հայտնաբերել է երեխային, որից հետո գյուղից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին հարազատների ներկայությամբ մահացել է։
Արտաքին զննությամբ դիակի ճակատին՝ աջ հատվածում, հայտնաբերվել է վնասվածքին բնորոշ հետք, նախնական զննությամբ մարմնի վրա այլ հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։