|
Փոխարժեքներ
25 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ըստ ահազանգի՝ Գորիսի բնակիչների համար հոկտեմբերի 23-ից սկսած Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում։ Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։
Մասնավորապես, ըստ ստացված տեղեկությունների՝ ուղևորներից «Սասունցի Դավիթ» կայարանում տեղակայված դրամարկղում ճշտում են՝ արդյոք նրանք Գորիսի բնակիչ են, և դրական պատասխանի դեպքում հայտնում, որ ուղևորության համար տոմս ձեռք բերելու անհրաժեշտություն չկա։
Ահազանգի համաձայն՝ անվճար ուղևորափոխադրումը զուգորդվում է ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով և դաշինքի համարը պարունակող քարոզչական բուկլետի տրամադրմամբ։
Առաքելությունը նշում է, որ եթե ներկայացված հանգամանքները հաստատվեն, ապա անվճար ուղևորափոխադրումների իրականացումը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի քարոզչանյութերի տրամադրման զուգակցմամբ, կարող է պարունակել ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ։