|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամանորի ընդառաջ՝ դեկտեմբերի 28-ից, «Հայկական ավիաուղիներ»-ը ուղիղ և կանոնավոր թռիչքներ կսկսի Երևանից դեպի Թբիլիսի՝ 220 ուղևորի համար նախատեսված հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 50 րոպե է:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ