կարևոր
3286 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-17 22:41
Քաղաքական

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց. նա ազատությունից կզրկվի

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց. նա ազատությունից կզրկվի

ԲԴԽ-ն բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ԲԴԽ-ից։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ծառայողները ներխուժել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք ու ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրել է ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։

Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել է դատավորը և փաստաբանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։

Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը, նրան կալանավորելու միջպորդություն է ներկայացվել դատարան։

Աղբյուրը՝ Փաստինֆո