|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի «Խան Յունիս» և «Արևմտյան Ջաբալիա» գումարտակների երկու դասակի հրամանատարների սպանելու մասին։
«Իսրայելի պաշտպանության բանակը Խան Յունիսի (քաղաք հարավային Գազայի հատվածում ) մոտակայքում ավիահարվածի ժամանակ սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի «Խան Յունիս» գումարտակի դասակի հրամանատար Աշրաֆ Թաբասիին։ Առանձին գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Ջաբալիայի (քաղաք հյուսիսային Գազայի հատվածում) մոտակայքում սպանել է ՀԱՄԱՍ-ի «Արևմտյան Ջաբալիա» գումարտակի դասակի հրամանատար Սաբեր Նաբհանին», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալների՝ սպանված անձինք «մասնակցել են իսրայելցի զինվորների և քաղաքացիական անձանց դեմ հարձակումների նախապատրաստմանը» և «զբաղվել են ՀԱՄԱՍ-ի ռազմական կարողությունների վերականգնմամբ», ինչը Իսրայելի պաշտպանության բանակը բնութագրել է որպես «հրադադարի համաձայնագրի համակարգված խախտում»։ «Սպանությունները կատարվել են ավիահարվածների միջոցով, որոնք ուղղված են եղել նրանց կողմից ներկայացվող սպառնալիքի վերացմանը», - նշել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը հավելել է, որ «հարվածներից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար», այդ թվում՝ ճշգրիտ ուղղորդվող զինամթերքի կիրառում և օդային հսկողություն։