Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀԱՄԱՍ-ը կմերժի Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման նոր համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը։ Այս մասին BBC-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան, որի չի ցանկացել ներկայանալ։
Սպիտակ տունը մայիսի 29-ին հայտարարել էր, որ Իսրայելը «հաստատել է» ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ծրագիրը և սպասում է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական պատասխանին։ Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ը երկու փուլով կվերադարձնի 10 ողջ մնացած պատանդի և 18 մահացած պատանդի մարմինները՝ 60-օրյա հրադադարի և իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։
ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան, սակայն, նշել է, որ առաջարկը չի բավարարում հիմնական պահանջները, այդ թվում՝ պատերազմի դադարեցումը։