|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
2026 թ. նոյեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք՝ Անհայտ կորած անձանց հարցերին նվիրված միջազգային համաժողովին ընդառաջ, որի համակազմակերպիչներն են ՀՀ պետական մարմինները և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը, ուրախ եմ ներկայացնել տեղեկատվական թերթիկ՝ նվիրված Հայաստանում ԿԽՄԿ-ի կողմից անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Թերթիկում ամփոփված են 2020-2026 թթ. ընթացքում իրականացված գործողությունները, այդ թվում՝ 1990-ական և 2020-ական թվականների Ղարաբաղյան հակամարտության սրացումների հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև պատկան մարմինների հետ տարվող աշխատանքները։
Վերջինս նպատակ ունի ամրապնդելու այդ մարմինների կարողությունները՝ ուղղված անհետացումների կանխարգելմանը և անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմանը՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նրանց իրավական պարտավորությունների ներքո։
Ամփոփագիրը ստորև՝