կարևոր
457 դիտում, 23 րոպե առաջ - 2026-11-17 23:48
Աշխարհ

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման բոլոր հարցերը համաձայնեցված են. Պեսկով

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման բոլոր հարցերը համաձայնեցված են. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման բոլոր հարցերը համաձայնեցված են։

Այն նախատեսվում է անցկացնել Շենչժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ամեն ինչ համաձայնեցված է։ Երեք կողմերն էլ զգալի աշխատանք են կատարել։ Քննարկումների համար նույնպես տեղ է մնացել»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։