կարևոր
739 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-17 13:28
Հասարակություն

Նորայր Մեհրաբյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին

Նորայր Մեհրաբյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը։

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստի ընթացքում որոշվել է՝ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-13:00-ն, նույն վայրում։