|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Էր Ռիադի կենտրոնում ստեղծվում է մի տարածք, որը մարտահրավեր է նետում անապատի խիստ պայմաններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Սալման բին Աբդուլազիզ թագավորի հովանու ներքո 2019 թվականին մեկնարկած՝ Սալման թագավորի զբոսայգու նախագիծն ընդգրկում է ավելի քան 16 քառակուսի կիլոմետր տարածք։ Նախկին ավիաբազայի տեղում կառուցվող այս կանաչ համալիրը մայրաքաղաքի կանաչապատման նախաձեռնության կարևորագույն բաղադրիչներից է։ Նախատեսվում է, որ այն կդառնա աշխարհի ամենամեծ քաղաքային կանաչ տարածքը՝ հինգ անգամ գերազանցելով Լոնդոնի Հայդ պարկին։
Անապատային հողի բերրիությունը բարձրացնելու նպատակով մասնագետները ծավալուն հետազոտությունների հիման վրա մշակել են նորարարական համակարգ։ Բուսականության աճի հիմքը կկազմի 18,4 միլիոն խորանարդ մետր հատուկ հողախառնուրդը, որը սպունգի պես կկլանի և կպահի խոնավությունը։ Այս շերտի վրա նախատեսվում է տնկել շուրջ 1,1 միլիոն ծառ և 800 տարբեր տեսակների պատկանող 30 միլիոն բույս։ Տնկարկների երկարաժամկետ կենսունակությունն ապահովելու համար ընտրված բուսատեսակների կեսը տեղական է, իսկ մյուս կեսը՝ աշխարհի տարբեր շրջաններից բերված, բարձր ջերմաստիճաններին դիմացկուն տեսակներ», - նշել է նա։