կարևոր
379 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-16 17:12
Հասարակություն

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 9-15-ը իջել է 1 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 9-15-ը իջել է 1 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.53 մ (15.11.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է եղել 24 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 31 սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.518 մլն մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 15-ը ներառյալ՝ 178.856 մլն մ³։