կարևոր
547 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-15 11:13
Աշխարհ

Նոր պատերազմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Բաղեր Ղալիբաֆ

Նոր պատերազմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Բաղեր Ղալիբաֆ

Մենք չենք մնա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում։

IRNA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Մեզ համար բացարձակապես նշանակություն չունի՝ ԱՄՆ-ն ցանկանում է բանակցե՞լ, թե՞ պատերազմել։

Եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի առաջ քաշած յոթ պայմանները, ապա համաձայնագրի հասնելու ճանապարհը բաց կլինի։

Սակայն, եթե ամերիկացիներն այս անգամ սխալ թույլ տան, ապա հակամարտության աշխարհագրությունը կորոշվի ոչ թե նրանց ցանկություններով կամ կամքով, այլ Իրանի զինված ուժերի հզորությամբ և վճռականությամբ։ Մենք չենք մնա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում։

Նոր պատերազմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա»,- նշել է Ղալիբաֆը։