|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշումը պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը երկար մտածելուց հետո է կատարել:
«Պատերազմի ելքից և ստորագրությունից հետո շատերի համար սպասելի էր իմ դուրս գալը: Բայց հասկանալով երկրի առաջ ծառացած խնդիրները՝ որոշեցի, որ պետք է դրանց ուղղակիորեն լծվեմ ու փորձեմ լուծումներ տալ: Բայց խնդիրները չափազանց շատ էին, և այն գործողություններն ու գործունեությունը, որում չափազանց թերացումներ կային իշխանության կողմից, գործողությունների հանդեպ ոչ լուրջ վերաբերմունքը պատճառ հանդիսացան, որ դուրս գամ խմբակցությունից»,- լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Հովսեփյանը:
Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ խմբակցությունից դուրս գալու որոշումը չի հասցրել որևէ մեկի հետ քննարկել. ցանկություն է հայտնել հարցը քննարկել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, որը, սակայն, այդ պահին նպատակահարմար չի գտել: «Իսկ դրանից հետո, երբ ցանկություն հայտնեց, ես այլևս նպատակահարմար չգտա»,- տեղեկացրեց Սոֆյա Հովսեփյանը: