|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Իրանն այսօր էլ, վերահսկելով Հորմուզի նեղուցը, իր և հարևանների համար կերաշխավորի խաղաղ ապագա՝ զերծ ամերիկյան ներկայությունից ու միջամտությունից։ Այս մասին գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«1622 թվականին՝ 115 տարվա օկուպացիայից հետո, մենք վտարեցինք եվրոպացի գաղութարարներին Պարսից ծոցից, և ի նշան այդ հաղթանակի՝ այսօր նշում ենք Պարսից ծոցի օրը։ Իրանն այսօր ևս, ապահովելով Հորմուզի նեղուցի անվտանգությունը, իր և տարածաշրջանի երկրների համար կկերտի մի ապագա, որտեղ տեղ չի լինի Ամերիկայի միջամտության համար»,- X-ի էջում նշել է խոսնակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին, ասել էր.
«Շրջափակումը որոշ չափով ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը»։