կարևոր
1204 դիտում, 7 ժամ առաջ - 2026-11-14 11:29
Աշխարհ

Իրանը հայտարարել է Հորմոզգան նահանգի ափերի մոտ ամերիկյան ԱԹՍ ոչնչացնելու մասին

Իրանը հայտարարել է Հորմոզգան նահանգի ափերի մոտ ամերիկյան ԱԹՍ ոչնչացնելու մասին

Իրանի բանակի ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքի ափերի մոտ՝ Քուհեստակի շրջանում, ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։ Այս մասին հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը։

Հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է, վերցվել ուղեկցման և ոչնչացվել հակաօդային պաշտպանության նոր համակարգի միջոցով։ Այն ընդգրկված է երկրի ռազմածովային ուժերի սպառազինության կազմում և գործում է ազգային միասնական ՀՕՊ համակարգի շրջանակում։

Իրանի ռազմածովային ուժերի հայտարարությանը կից լուսանկար

Հայտարարության մեջ իրանցի զինվորականներն անօդաչու թռչող սարքն անվանել են թշնամական և ընդգծել, որ Իրանը ոչ մի րոպե չի վարանի պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, ծովային սահմաններն ու ազգային շահերը։