|
Փոխարժեքներ
18 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 426.84 |
| RUB | ⚊ | ₽ 5.0357 |
| GBP | ⚊ | £ 493.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
Գիշերը Մոսկվան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման։ Խոցվել է մոտ 180 անօդաչու, սակայն հարձակումը դեռ շարունակվում է, նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հայտնում է РБК-ն:
Հաղորդվում է, որ տարհանվել են «Շերեմետևո» օդանավակայանի ուղևորները։ Հարված է հասցվել Կապոտնյայի նավթավերամշակման գործարանին և Գոդ Նիսանովին պատկանող «Սադովոդ» առևտրի կենտրոնին։
«ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել զանգվածային հարձակումը։ Միջոցներ են ձեռնարկվում հետևանքները վերացնելու համար»,- հավելել է Սոբյանինը։
Անօդաչուների հարձակման մասին հայտնել է նաև Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Նրա խոսքով՝ դրոնի բեկորներ են ընկել «Բելայա դաչա» առևտրի կենտրոնի տանիքին։
«Հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մակերեսի և հնարավոր տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։